Ադրբեջանը անդրադարձել է Փաշինյանի որդու Արցախում ծառայելու փաստին
TVԲաքուն դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն անցնելու որոշումը։
«Սա քաղաքական շոու է: Դրանով Փաշինյանի ռեժիմը փորձում է բարձրացնել իր վարկանիշը»-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ նման քայլը «ոչ կառուցողական է և չի կարող ծառայել տարածաշրջանի կայունացմանը»:
Հավելենք, որ Իլհամ Ալիևն իր անձնական պատճառներն ունի նման կերպով արձագանքելու համար․ դժվար է, երբ քո զավակները զբաղեցնում են ամենատարբեր ու բարձ պաշտոններ, իսկ հակառակորդ երկրի ղեկավարի որդին ծառայում է բանակում, այլ արդարացում գտնել։