Զորամասում հիգենիկ պարագաները բաժանում են հետո գումար պահանջում․ զինվորի մայր
TVPrimenews.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո զինծառայողների ծնողներին հորդորեց այլևս հագուստ, կոշիկ ու հիգիենիկ պարագաներ չուղարկել ժամկետային ծառայություն անցնող որդիներին։ «Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ ապահովված չեն այդ պարագաներով, հագուստով, կոշիկներով, ներքնաշորերով, այդ դեպքում խնդրում եմ դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները,-ասել է նա։
Մեր խմբագրություն դիմած կինը, չցանկացավ ներկայանալ, այն պարզ պատճառով, որ որդուն չնեղեն։ «Դե գիտեք, կնեղեն որդուս, կասեն մայրդ գործ տվող է; ես խնդիրը բարձրաձայնում եմ, չեմ կարծում, թե միայն որդուս զորամասում է, թող համապատասխան մարմինները ավելի հետևողական լինեն»,-ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում