Իր կյանքի վերջին օրերը նվիրեց պայքարին․ Բառերը խեղդվում են կոկորդումս
ԲլոգԱյն որ հայ երիտասարդությունը ամուր կանգնած է իր հողի վրա, գաղտնիք չէ, այն որ նոր սերունդի ոգին ազատ է և ունակ պայքարելու, այդ ևս գաղտնիք չէ։

Սակայն, երբեմն լինում են դեպքեր, երբ ուղղակի կոտրվում են բոլոր պատկերացումները։

Կարեն Մարգարյան․ այս երիտասարդը Հայաստում իրականացված թավշյա հեղափոխության առաջին իսկ օրվանից պայքարի մեջ էր։

Փակում էր փողոցներ, գիշերում էր նույն այդ փողոցներում, պայքարում իր երկրի ազատությա համար։

Վերջին օրերին տեղեկություն հայտնվեց, որ Կարենը առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ այսօր հայտնի դարձավ բոթը։

Ստացվում է, որ այս տղան՝ վատառողջ լինելով հանդերձ, իր կյանքի վերջին օրերը նվիրեց իր ժողովրդին․․․

Չգիտես անգամ ինչ մտածել։ Ցավն այնքան մեծ է, որ բառերը խեղդվում են կոկորդումդ․․․

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մեր Կարենն է․ տեսանյութ, որն նայելուց հետո հոգիդ ուժով է լցվում․․․
