Վթար Արարատի մարզում. վիրավորներ կան
ՀասարակությունԱրարատի մարզում այսօր՝ հուլիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 09։40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են ԿամԱԶ մակնիշի 20 ՍՕ 302 համարանիշի եւ Peugeot մակնիշի 14 ՏՏ 235 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով Peugeot-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։