Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»


14-ամյա աշակերտուհու ծնողները մտել են դասարան ու ծեծել դստերը նեղացրած տղային՝ հասցնելով ծանր հարվածներ

Հասարակություն

1in.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Թելման Ա.-ի գործի դատական քննությունը:

43-ամյա Թելման Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել անչափահաս տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Տուժող տղան 7-րդ դասարանի աշակերտ է, Թելմանի անչափահաս դստեր համադասարանցին:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցի Նվերը (անունը փոխված է) դասամիջոցի ժամանակ ծաղրել ու վիրավորել է համադասարանցի Նունեին (անունը փոխված է): Աղջիկը նեղացել ու անմիջապես տեղեկացրել է մայրիկին, խնդրել է, որ նա դպրոց գա:

Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, երբ 7-րդ դասարանում հայոց լեզվի դասաժամ էր, ուսուցչուհու և 14 աշակերտների ներկայությամբ դասասենյակ են մտել Նունեի հայր Թելմանն ու մայր Մարինեն: Նրանք, ասես չնկատելով ուսուցչուհու ներկայությունը, իրենց դստերը հարցրել են՝ ո՞ր մեկն է Նվերը: Նունեն ցույց է տվել առաջին նստարանին նստած տղային:

Նունեի ծնողները մոտեցել են Նվերին: Առաջինը մայրն է ապտակել ոտքի կանգնած  երեխային:

Այնուհետև հայրը՝ Թելման Ա.-ն, երեխայի հագուստից բռնելով, բարձրացրել է գրատախտակի մոտ, երկու անգամ ձեռքով հարվածել է նրա գլխի ու դեմքի շրջանին՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Առաջադրված մեղադրանքում Թելման Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե դստեր՝ Նունեի համադասարանցի Նվերը հաճախ է նրան նեղացրել, վիրավորական խոսքեր ասել, ինչի վերաբերյալ դուստրը պարբերաբար բողոքել է նրանից:

Դեպքի օրը՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, ժամը 14-ի սահմաններում Նունեն մորը տեղեկացրել է, որ Նվերը նորից նեղացրել է իրեն: Ինքը այդ ժամանակ գտնվել է գյուղամիջում: Կնոջը հանդիպել է դպրոցի բակում, միասին մտել են դպրոց: Մտել են իրենց դստեր դասարան, որպեսզի պարզեն՝ Նվերը ինչո՞ւ է Նունեին նեղացրել: Դասարանում հայոց լեզվի դասաժամ էր, ուսուցչուհին դասարանում էր:

Կինը իրենց դստերը հարցրել է՝ ո՞ր մեկն է Նվերը: Նունեն ցույց է տվել առաջին նստարանին նստած տղային: Սկզբում տղային մոտեցել է կինը, ձեռքի ափով հարվածել է Նվերի այտին: Այնուհետև ինքն է մոտեցել, բռնել է Նվերի հագուստից, բարձրացրել է գրատախտակի մոտ ու երկու անգամ հարվածել է նրա այտին ու գլխին: Հետո ինքն ու կինը Նվերին տարել են տնօրեն Հովհաննիսյանի մոտ: Վերջինս նախատել է… երեխային՝ համադասարանցուն նեղացնելու համար…

Տուժող երեխան՝ Նվերը, ընդունել է, որ համադասարանցի Նունեին նեղացրել է: Եվ հայոց լեզվի դասաժամին դասարան են մտել Նունեի ծնողները, հարցրել են՝ ո՞վ է Նվերը: Ինքը նստած էր առաջին նստարանին, ոտքի է կանգնել: Սկզբում իրեն մոտեցել է Նունեի մայրը, ձեռքով ապտակել է, որից ինքը… ֆիզիկական ցավ չի զգացել…

Այնուհետև մոտեցել է Նունեի հայրը, իր հագուստից բռնելով՝ իրեն բարձրացրել է գրատախտակի մոտ ու ձեռքով հարվածել է իր այտին ու գլխին, որից ինքը ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել: Հետո Նունեի ծնողներն իրեն տարել են տնօրենի մոտ: Տնօրենը… նախատել է իրեն՝ համադասարանցուն նեղացնելու համար…

Դասարանում ուսուցչի ու դասընկերների ներկայությամբ երեխայի վրա ձեռք բարձրացնելուց հետո դեռ ծեծված երեխային տարել էին տնօրենի մոտ, որպեսզի տնօրենն էլ նրան նախատի, չնայած տվյալ դեպքում ուսուցչի ու տնօրենի կողմից երեխա ծեծող ծնողները պիտի սաստվեին, գոնե  նախատինքի պիտի արժանանային… Դպրոցում գտնվող երեխային առաջին հերթին ուսուցիչներն ու տնօրենը պիտի պաշտպանեն բոլոր տեսակի ոտնձգություններից…

Դասարանում ներկա ուսուցիչն ու աշակերտները գործով ստացել են վկայի կարգավիճակ՝ նկարագրել են, թե ինչպես են Նունեի ծնողները մտել դասարան ու հարվածներ հասցրել Նվերին…

Դատարանը Թելման Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և դատապարտել է տուգանքի՝ 30 հազար դրամի չափով…

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»