Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ԱԱ ավարտին նվիրված գալա համերգին
ՀասարակությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ այսօր «Լուժնիկի» ստադիոնում տեղի կունենա աշխարհի առաջնության եզրակափակիչ խաղը, միմյանց հետ կմրցեն Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները:
Խաղին ներկա կգտնվեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես հրավիրված է խաղին:

