Թբիլիսիում հայ ընտանիքի են թալանել
Թբիլիսիի Իոսեբիձե փողոցում թալանվել է Սահակյանների ընտանիքը: Այս մասին հայտնել է "Грузия Online"-ը' հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Կողոպուտի ընթացքում տանը եղել է 20-ամյա աղջիկը, ում հարձակվողները կապել և խոշտանգել են:
Հարևանների խոսքով՝ նախքան հեռանալը ավազակախումբը բացել է գազը: Աղջկան փրկել են տուն վերադարձած ծնողները: Դեռևս հայտնի չէ, թե ինչ է գողացվել:
Իրավապահներն ընտանիքին արգելել են շփվել լրատվամիջոցների հետ: Նշանակվել է հետաքննություն:
Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է այն տեղեկատվությունը, որ բնակարանի կողոպուտի իրականացման ընթացքում՝ 20-ամյա աղջկան խոշտանգումների են ենթարկել: