Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Հայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Մեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնում Հայաստանը՝ մեծ սպորտային երկիր Թուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր Կամենդատյան Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան «Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան


Պուտին-Թրամփ հանդիպում. «երկաթե վարագույրը» բարձրանո՞ւմ է. փորձագետի կարծիքը

Հասարակություն

Օրերս Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական հանդիպումը: Հելսինկին հերթական անգամ դարձավ այն վայրը, որտեղ ՌԴ և ԱՄՆ առաջնորդներին  հաջողվեց որոշակիորեն թուլացնել հարաբերություններում առկա լարվածությունը և վերսկսել տարբեր հարցերի շուրջ  դեռևս 2014 թվականին ընդհատված  երկխոսությունը: Հադիպման շրջանակներում կողմերը համաձայնեցին ստեղծել ձևաչափեր, որոնք հարթակ կհանդիսանան տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների և քննարկումների  համար: Այդ ձևաչափերն են.

  • Աշխատանքային խումբ՝ կազմված ռուսական և ամերիկյան գործարար ոլորտի ներկայացուցիչներից, ովքեր կքննարկեն առևտրային և ներդրումային ոլորտում արդյունավետ համագործակցության հեռանկարները:
  • Փորձագիտական խորհուրդ՝ կազմված երկու կողմերի քաղաքագետներից, հայտնի դիվանագետներից և նախկին ռազմական փորձագետներից, ովքեր կքննարկեն երկկողմ հարաբերությունների բարելավման հնարավորությունները:
  • Անվտանգության հարցերով պատասխանատուների շարունակական քննարկումներ՝ համատեղելու ջանքերն ահաբեկչության և ծայրահեղության դեմ պայքարում, ինչպես նաև վերահսկելու Հելսինկիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները համաձայնեցին ավելի հաճախակի դարձնել իրենց երկկողմ հանդիպումները՝ քննարկելու միջազգային կարևորության հարցեր:  Իսկ որքա՞ն արդյունավետ կլինեն այդ քննարկումները, և արդյո՞ք նրանց կհաջողվի տարբեր հարցերի շուրջ գտնել համաձայնության կետեր: Այս հարցերին պատասխանելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է անդրադառնալ քննարկման ժամանակ բարձրաձայնված առավել խնդրահարույց թեմաներին:

Մրցակցություն էներգամատակարարման ոլորտում

Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ն կոչեց այս ոլորտում բացահայտ մրցակից: Հիշեցնենք, որ թեմայի շուրջ քննարկումները սրվել էին դեռևս ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակներում, երբ ԱՄՆ նախագահը Գերմանիային բացահայտ մեղադրեց ՌԴ-ի «գերին» լինելու մեջ: Ըստ Թրամփի՝ Գերմանիան գազի 70%-ը ներկրում է Ռուսաստանից, և ԱՄՆ-ը չի կարող մեծ գումարներ ծախսել իր՝ ՆԱՏՕ դաշնակիցներին պաշտպանելու համար այն պարագայում, երբ նրանք շահույթ են ստանում ՌԴ հետ համագործակցությունից: Ըստ էության, սրանով ԱՄՆ նախագահը փորձեց երկընտրանքի առջև կանգնեցնել իր՝ ՆԱՏՕ դաշնակիցներին՝ ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական աջակցության դիմաց նրանցից պահանջելով ռուսական գազի փոխարեն օգտվել ամերիկյան թերթաքարային գազից:  Միանշանակ է, որ այս խնդիրը  դեռևս շարունակելու է մնալ առավել խնդրահարույցների շարքում, քանի որ այս դեպքում երկրների քաղաքական շահերը բախվում են տնտեսական շահերին (ամերիկյան թերթաքարային գազի արժեքն ավելի բարձր է, քան  ռուսական գազինը): 

Սիրիայում և Ուկրիանիայում տիրող իրավիճակների վերաբերյալ հակասություններ

Դատելով պաշտոնական հայտարարություններից՝ կարել է նշել, որ Սիրիայի հարցում ԱՄՆ  հիմնական ռազմավարական խնդիրն այսօր այնտեղ Իրանի ռազմական ներկայությունն է: ԱՄՆ-ն ակնկալում է ՌԴ-ից, որ վերջինս կփորձի համաձայնություն ձեռք բերել Իրանի հետ՝ դուրս բերելու իրանական զորքերն առնվազն Իսրայելին սահմանակից տարածքներից: Հանդիպման արդյունքում արված հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը պատրաստակամ է ԱՄՆ հետ շարունակել Իսրայելի անվտանգության շուրջ բանակցությունները: Հատկանշական է, որ, ըստ տարբեր գնահատականների, սիրիական ուղղությամբ ռուս-ամերիկյան հնարավոր պայմանավորվածություններն ուղղակի փոխկապակցված են ուկրաինական ճգնաժամի հետ կապված երկու երկրների հնարավոր համաձայնություններից: 

ԱՄՆ ներքաղաքական հակասություններ

ՌԴ հարցում Թրամփի վարած քաղաքականությունն այսօր էլ շարունակում է քննադատության արժանանալ անգամ Թրամփի կուսակիցների՝ հանրապետականների կողմից: ԱՄՆ-ում Թրամփին շարունակում են մեղադրել «ռուսական շահերը սպասարկելու» մեջ: Թեմայի շուրջ քննարկումները հերթական անգամ սրվեցին, երբ  Պուտին-Թրամփ հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունն առաջին անգամ ուղղակի մեղադրանք առաջադրեց ռուսական  հետախուզության 12 աշխատակիցների 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում դեմոկրատների գրասենյակը հաքերային հարձակման ենթարկելու մեջ: Բնականաբար, ԱՄՆ ներքաղաքական նման տրամադրությունները չեն կարող անհետևանք մնալ ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր առաջընթացի վրա: Սակայն, կարելի է փաստել, որ ԱՄՆ նախագահի և ռուսական կողմի շահերն  այս հարցում ինչ-որ տեղ համընկնում են. ընդունել, որ ՌԴ-ն ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, նշանակում է ընդունել, որ ԱՄՆ նախագահի հաղթանակը լիարժեք լեգիտիմ չէ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ

Ուշագրավ է այն փաստը, որ առավել խնդրահարույց հարցերի շարքում կողմերն առնվազն հանրային մակարդակում փորձեցին շրջանցել ԱՄՆ կողմից ՌԴ դեմ իրականացվող պատժամիջոցների խնդիրը: Սա, թերևս, պետք է բացատրել ԱՄՆ ներքաղաքական իրավիճակով, երբ ԱՄՆ նախագահը պատժամիջոցների հնարավոր չեղարկման կամ թուլացման հարցում դեռևս չի վայելում անգամ հանրապետական կոնգրեսականների աջակցությունը: Ուստի, չունենալով այս հարցում որևէ փոփոխություն իրականացնելու գործիքակազմ, բնական է, որ կողմերն առնվազն այս փուլում չանդրադառնալ տվյալ խնդրին, որպեսզի այն որևէ կերպ չազդի բանակցությունների ներկայիս կառուցողական մթնոլորտի և հետագա ընթացքի վրա:

Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ հանդիպումն արդեն իսկ կարելի է արդյունավետ համարել, քանի որ այն սկիզբ է դրել պաշտոնական մակարդակում ռուս-ամերիկյան  հրապարակային երկխոսությանը, ինչպես նաև հանգեցրել կողմերի հարաբերություններում լարվածության որոշակի թուլացմանը: Ռուս-ամերիկյան երկխոսության նոր ձևաչափերի ներդրումն ավելի է կարևորվում, հատկապես երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը նույնպես վերսկսեցին հարաբերությունները և վերջ դրեցին Սառը պատերազմին երկխոսության նոր մեխանիզմների ներդրումով:  Ի դեպ, Թրամփը բազմիցս է դրական արտահայտվել Ռոնալդ Ռեյգանի մասին՝ փորձելով զուգահեռներ անցկացնել իրենց գործելաոճում:

Թե որքան արդյունավետ կլինեն հետագա բանակցությունները, կախված է ինչպես ամերիկյան ներքաղաքական, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներից: 

Լիանա Հովհաննիսյան

Փաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնում Թույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր Կամենդատյան Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր Ավետիսյան 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու․ Արամ Վարդևանյան Թուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Սա՞ է ձեր արդարությունը. Հրայր Կամենդատյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ Փաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարն էլ պետբյուջեի թալան է Սահմանադրությունից դուրս. իշխանության ներխուժումը Եկեղեցի Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՁեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՔիմ Քարդաշյանը ապշեցրել է նոր NikeSKIMS սպորտային կոշիկներով Պաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի Սարգսյան