«Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնը համախմբել է 80 պարի խմբերի
Մշակույթ«Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնին, որն անցկացվել է Տավուշի մարզում, մասնակցել են ութ տասնյակ պարի խմբեր Հայաստանի մարզերից ու Երևանից: Փառատոնն իրականացրել է «Մինորա» մշակութային կենտրոնը:
«Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան) նշել է, որ փառատոնի մասնակիցներն արժանացել են պատվոգրերի, իսկ պարային խմբերի 80 ղեկավարները ստացել են հուշանվերներ:
Ռեյը շեշտել է, որ կենտրոնն ակտիվ ծրագրեր է իրականացնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում: Մասնավորապես, շատ կարճ ժամանակահատվածում փառատոներ են կազմակերպվել Ծաղկաձորում, Սևանում, այդպիսով հնարավորություն տալով մարզաբնակ հանդիսատեսին հաղորդակից դառնալու մշակութային կյանքին:
Բոլոր փառատոներն անցել են բարձր մակարդակով և արժանացել հանդիսատեսի ջերմ արձագանքին: