Եվրպայի լիգա. «Գանձասար-Կապան»-ը հաղթանակ տարավ, սակայն բախտը ժպտաց լեհական ակումբին
ՍպորտԵվրոպահի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Գանձասար-Կապանը» Երևանում 2:1 հաշվով առավելության հասավ լեհական «Լեխ»-ի նկատմամբ, սակայն, ցավոք չկարողացավ դուրս գալ հաջորդ փուլ:
Կապանյան թիմը հանդիպումը սկսեց ակտիվ խաղով և գրոհներով: Առաջին կեսում Աշոտ Բարսեղյանի սաները կարող էին մի քանի անգամ դառնալ գոլի հեղինակ, սակայն ամեն անգամ հարվածը կամ շեղ էր ընթանում, կամ փրկում էր լեհական ակումբի դարպասապահը:
Երկրորդ կեսում «Գանձասար-Կապան»-ը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Հիանալի գոլերի հեղինակներ դարձան Լուբամբո Մուսոնդան և Գեղամ Հարությունյանը: Հանդիպման վերջին վայրկյաններին «Լեխ»-ի ֆուտբոլիստները կարողացան գոլի հեղինակ դառնալ ու դուրս գալ հաջորդ փուլ:
Գոլից անմիջապես հետո հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը: Կապանյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով, բայց դուրս մնաց պայքարից:
Առաջին խաղում հայկական թիմը մրցակցի հարկի տակ պարտվել էր 0:2 հաշվով: