Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ
ՄշակույթՍամցխե-Ջավախքի Գանձա գյուղում հուլիսի 21-ինտեղի են ունեցել հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի հիշատակին նվիրվածմիջոցառումներ, որին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։
Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, տոնական օրվա մեկնարկը տրվել է գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում (1859թ․ կառուցել է Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորը) օրվա առթիվ կազմակերպված Սուրբ պատարագով, որից հետո միջոցառման մասնակիցներն այցելել են Վահան Տերյանի տուն-թանգարան։
Այնուհետև, տեղի է ունեցել տոնական մեծ միջոցառում, որտեղ հնչել են Տերյանի ստեղծագործություններն ու հայկական և վրացական երգերի ու պարերի կատարումներ։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում նշել է, որ Տերյանը, լինելով հայ գրականության ամենաերևելի դեմքերից մեկը, թողել է անգնահատելի գրական ժառանգություն, որը մշտապես շարունակելու է կրթել հայ ժողովրդի նորանոր սերունդներ։