Շիրակում խոշոր վթարից զոհվածների թվում է 20-ամյա ծանրորդ Վանիկ Սարգսյանը. Գաբրիել Ղազարյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեծ ցավով տեղեկացա Երևան-Գյումրի ճանապարհին կատարված վթարի մասին: Ողբերգությունը մեծ է, կորուստները' անդառնալի: Տեղեկացա նաև, որ անմեղ զոհերի թվում կա մարզաշխարհի ներկայացուցիչ' ծանրորդ Վանիկ Սարգսյանը, ով դեռ 20 տարեկան էր, ով բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու: Անկեղծորեն ցավակցում եմ ինչպես նրա, այնպես էլ բոլոր զոհվածների հարազատներին, ցանկանում եմ նրանց հոգու ամրություն' ճակատագրի այդ դաժան հարվածին դիմանալու համար:
Եվ թող Աստված լուսավորի բոլոր զոհվածների հոգիները»: