Սյունիքի մարզում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել, մեքենան ամբողջովին այրվել է
ՀասարակությունՍյունիքի մարզում հուլիսի 21-ին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ ժամը 17:20-ի սահմաններում Արմեն Մինասյանի վարած «Նիսան»-ը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, 28-ամյա վարորդը տեղում մահացել է: Արմեն Մինասյանը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի բնակիչ էր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվածի հանգամանքները պարզվում են: