«Ռոման» նոր կիսապաշտպան ձեռք կբերի 36 մլն եվրոյի դիմաց
Սպորտ«Sky Sports»-ը տեղեկացնում է, որ «Բորդոյի» կիսապաշտպան Մալկոմը մոտ ժամանակներս կտեղափոխվի «Ռոմա»:
Աղբյուրը հայտնում է, որ ակումբները համաձայնեցրել են 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը: Տրանսֆերը կարժենա 32 մլն եվրո, գումարած 4 մլն եվրո պարգևավճարներ: Մալկոմը տարեկան 2.5 մլն եվրո կաշխատի «Ռոմայում»:
Սպասվում է, որ պայմանագիրը կկնքվի հինգ տարով: Մալկոմը «Բորդոյում» է հանդես գալիս 2016 թվականից: