Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»


Նախընտրական բանավեճերի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը. քաղաքագետի անդրադարձը

Հասարակություն

Շարունակվում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող վարչապետին առընթեր հանձնաժողովի և ԱԺ աշխատանքային խմբի աշխատանքները: Այլ հարցերի հետ միասին քննարկվող թեմաների օրակարգում է նաև նախընտրական բանավեճերի անցկացումն օրենսդրությամբ ամրագրելու հարցը: Տարբեր քաղաքական ուժեր հանդես են եկել առաջարկություններով, ըստ որոնց նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպվող  քաղաքական բանավեճերի կազմակերպմանը պետք է տալ օրենսդրական կարգավորում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նախընտրական բանավեճերը հանդիսանում են ժողովրդավարական ընտրությունների անբաժանելի ուղեկիցը: Դրանց շնորհիվ հասարակության լայն շերտերն ավելի են իրազեկվում տարբեր խնդիրների վերաբերյալ այս կամ այն կուսակցության դիրքորոշման մասին և հնարավորություն ստանում ավելի հեշտ կողմնորոշվել ընտրություն կատարելիս: Բացի դրանից, ի ցույց են դրվում նաև մասնակից  կուսակցական գործիչների անձնային որակները և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունները:

Հայաստանում 1991 թվականից ի վեր անցկացված նախագահական ընտրություններում նախընտրական հեռուստաբանավեճ տեղի է ունեցել միայն 2003թ. ընտրությունների երկրորդ փուլում՝ թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև: Դրանից հետո անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ տարբեր հեռուստաընկերությունների կողմից պարբերաբար փորձեր են կատարվել կազմակերպելու քաղաքական բանավեճեր, սակայն, հրավիրված անձիք մերժել են, և բանավեճերը չեն կայացել: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավների ժամանակ ևս տեղի չեն ունեցել բանավեճեր, որոնցում ներգրավված կլինեն կուսակցական լիդերներ: Վերոնշյալ իրողությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում  «բանավեճային մշակույթը» թույլ է զարգացած և օրենսդրական ամրագրման կարիք ունի: Գաղտնիք չէ, որ այդ մշակույթի զարգացման պահանջն էլ ավելի է կարևորվում կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում:

Կարելի է, օրինակ, օրենսդրորեն ամրագրել Հանրային հեռուստաընկերության ու Հանրային ռադիոյի կողմից նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետերի թեկնածուների միջև բանավեճերի կազմակերպման պահանջը։  Դրա շնորհիվ ընտրողները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի համեմատության միջոցով հնարավորություն կունենան իրական պատկերացում կազմել այս կամ այն քաղաքական կուսակցության տեսլականի վերաբերյալ: Բացի այդ այն կարող է նպաստել նաև քաղաքական գործընթացների հանդեպ քաղաքացիների հետաքրքրվածության բարձրացմանը:

Հնարավոր  տարբերակ է համարվում նաև  նախընտրական բանավեճերից հրաժարվելու դեպքում օրենսդրությամբ որոշակի տույժերի նախատեսման պրակտիկան: ԱՄՆ-ում, օրինակ, եթե նախագահի թեկնածուն հրաժարվում է բանավեճին մասնակցելուց, ապա նա զրկվում է հավելյալ հեռուստաեթերաժամերից օգտվելու հնարավորությունից: Բացի այդ հրաժարվող քաղաքական գործիչը պարտավոր է հանդես գալ հրաժարման կոնկրետ պատճառների վերաբերյալ հայտարարությամբ: Ռուսաստանի Դաշնության Ընտրական օրենսգիրքն էլ նախատեսում է, որ թեկնածուներն անվճար եթերաժամանակի կեսը պետք է օգտագործեն քննարկումների և «կլոր սեղաններ»-ի անցկացման վրա: ՌԴ ԸՕ-ն, սակայն, բանավեճերից հրաժարման դեպքում տույժեր չի նախատեսում: Իսկ ԳԴՀ-ում էլ նախընտրական բանավեճերն այնքան են սերտաճած ընտրական գործընթացներին, որ շատ հաճախ վճռորոշ ազդեցություն են ունենում ընտրական արդյունքների վրա: Եվ դրանով է պայմանավորված, որ բանավեճերում «հաղթող» կուսակցական գործիչը զգալիորեն նպաստում է ընտրությունների ժամանակ իրենց կուսակցության օգտին հավելյալ քվեների ձեռքբերմանը:

Պետք է նկատել, որ նախընտրական բանավեճերի կազմակերպմանը օրենսդրական կարգավորում տալու պահանջը միտված է քաղաքական մշակույթի ձևավորմանը և ժամանակավոր բնույթ է կրելու: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այն կարող է հետագայում հիմքեր ստեղծել, որպեսզի հասարակական հնչեղություն ունեցող տարբեր հարցերը դառնան քաղաքական բանավեճերի քննարկման առարկա, որի ժամանակ քաղաքական գործիչների միջև տեղի կունենա մտքերի փոխանակում, և քաղաքացիները հնարավորություն կստանան կոնկրետ թեմայի վերաբերյալ լսել այլընտրանքային մոտեցումներ: 

Մովսես Հարությունյան

Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»