Նախագահը ներկա է գտնվել ՀՄԸՄ հիմնադրման 100- ամյակին նվիրված հանդիսությանը
ՀասարակությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: