Դավիթ Բեկ փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել, կա տուժած
ՀասարակությունՀուլիսի 24-ին, ժամը 22:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է պատին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 106/5 հասցեում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Բ. Մ., 1974 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և վնասելով ծառերը (8 հատ) բախվել նշված հասցեում գտնվող «Պարտեզ» ռեստորանահյուրանոցային համալիրի պատին, ինչի հետևանքով վնասվել են պատը (մոտ 1 քմ), ռեստորանի պատուհանները (2 հատ):
Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից: