Գագիկ Ծառուկյանն արդիականացնում է հայկական տնտեսությունը
ՀասարակությունԿարինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր աշխարհում դվար է գտնել մի ճյուղ, որը չի փոփոխվում: Այդպիսի ասպարեզներից է նաև փողը: Սկզբում մետաղական տեսքով, հետո թղթային, վերջին տասնամյակներում էլեկտրոնային, իսկ հիմա արդեն թվային: Թվային փողը, կամ ավելի կոնկրետ Բիթքոինը փողի տեսակ է, որի գինը կախված չէ ոչինչից, բացի շուկայի ոսկե օրենքից, որտեղ ասվում է. «Պահանջարկը և առաջարկը ձևավորում են գինը»:
Այդ փողը հայթայթել կարելի է համացանցում գնելով, այնուհետև անել նրա հետ այն ամենը, ինչ կարելի է անել հասարակ փողի հետ. Փոխանակել այլ առժույթի հետ, գնումներ կատարել համացանցում և այլն:
Սակայն կա Բիթքոին հայթայթելու այլ տարբերակ ՝ «մայնինգ Ֆերմա»: Դա ոչ այլ ինչ է քան բավականին թանկ հաշվարկող սարք, որը գնում և վաճառում է Բիթքոինը: Ինչքան սարքի հաշվակող ուժը ավելի մեծ է, այնքան բիթքոին հայթայթելու հնարավորությունը ավելի մեծ:
Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ընդունել է բիթքոին կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ «Օմնիա թեք» ընկերության գործադիր տնօրեն Միլան Սորմազի և համահիմնադիր Ռոբերտ Ֆելգեի գլխավորած պատվիրակությանը:
«Օմնիա թեք»-ի ներկայացուցիչները նշել են, որ, վստահելով Գագիկ Ծառուկյանին, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ տեղափոխվել Հայաստան՝ մեր երկրում ստեղծելու բիթքոին արտադրող աշխարհի խոշորագույն մայնինգ ֆերման, որը գտնվում է Առինջ Մոլ առևտրի կենտրոնի հարևանությամբ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում գործելու է աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերման, կարելիէ փաստել, որ «Օմնիա թեք» ընկերության Հայաստան տեղափոխվելը միմիայն դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության զարգացման վրա: Այս առումով պետք է հատուկ նշել Գագիկ Ծառուկյանի մեծ անձնական ներդրումը ՀՀ-ում արտաքին ներդրումներ ներգրավելու և Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ-ֆերման ստեղծելու գործում: