Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»


«Ոչ ոքի չպատկանող» հանրային սեփականություն. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս անընդհատ լուրեր կան Տավուշի մարզում լարված իրավիճակի մասին: Պատճառը անտառահատումները, ավելի ճիշտ՝ անտառահատումների արգելքն է, ինչի դեմ էլ բողոքում են գյուղացիները, փակում են միջպետական ճանապարհը և անվերահսկելի իրավիճակ ստեղծում: Ոչ վաղ անցյալում էլ ծեծկռտուք էր եղել անտառներում հսկողություն իրականացնող կամավորական բնապահպանների և գյուղացիների միջև:

Առաջին հայացքից խնդրի բովանդակությունը բավական պարզ է` անտառները շրջակա համայնքների համար եկամտի հիմնական աղբյուր են, սակայն, մյուս կողմից, մենք գործ ունենք հանրային մտածելակերպում արմատավորված գլոբալ հիմնախնդրի հետ:

Ըստ էության, գլխավորապես սոցիալական իրավիճակի պատճառով 1990–ականներին Հայաստանի բնությանը հասցվեցին ծանր, որոշ դեպքերում էլ անդառնալի վնասներ` սկսած անտառներից վերջացրած Սևանի ֆաունայով: Սրա բացատրությունը մեկն էր` մարդիկ այլ տարբերակ չունեն: Ինչ խոսք, խնդիրն այստեղ բազմակողմանի է, քանի որ իսկապես էլ, ինչպես ձուկն է Սևանա լճի ավազանի համայնքներից շատերի համար ապրուստի հիմնական միջոց, այնպես էլ Տավուշի մարզում անտառներն են: Սակայն այստեղ մենք գործ ունենք նաև բնությանը հասցվող անդառնալի վնասների հետ: Ըստ էության, անտառահատումների արգելքը բարձրացնում է փայտի շուկայական արժեքը, ինչն էլ իր հերթին ավելի է մոտիվացնում գյուղացիներին: 

Վերջիններս պարզապես ձգտում են կարճաժամկետ շահույթ ստանալ` շատ չմտահոգվելով, որ անտառը սպառվող ռեսուրս է: 

Գումարած սրան, դեռևս խորհրդային շրջանից, հանրային սեփականությունն ընկալվում էր որպես ոչ ոքի չպատկանող գույք: 1970–ականների «բրեժնևշչինայի» տնտեսական իրականության ամենատիպիկ գնահատականը հենց այսպես էր հնչում: Այսօր, երբ արգելվում է օգտվել հանրային սեփականությունից, իսկ մարդկանց մտածողության մեջ, ինչպես արդեն ասվեց, դա ընկալվում է ոչ մեկին չպատկանող գույքից օգտվելու արգելք, առաջ է գալիս դիմադրությունը: 

Իհարկե, հասկանալի է, որ կա սոցիալական բաղադրիչ, հասկանալի է, որ որսագողը կամ փայտագողը չեն շարունակի իրենց գործունեությունը, եթե ունենան այլընտրանք, սակայն միևնույն ժամանակ հասկանալի է, որ սպառվող կամ երկարաժամկետ վերականգնվող ռեսուրսների անխնա օգտագործման արդյունքում, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրն այն այլևս չի լինի, ինչպես այսօր չկան Սևանի բազմաթիվ ձկնատեսակներ, պարզապես ոչնչացել են և վերջ: Իսկ թե ինչ են անում ձկնորսները, կարելի է գուշակել. կա՛մ արտագնա աշխատանքի են, կա՛մ էլ մեկ այլ զբաղմունք են գտել: 

Բացի այս, թեկուզ Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը ծաղկուն չէ, սակայն մյուս մարզերում, որտեղ չկան անտառներ, մարդիկ ապրում են` մեկը լավ, մյուսը վատ, մեկ ուրիշն էլ ծայրը ծայրին է հասցնում, այսինքն՝ սա նշանակում է, որ բնական ռեսուրսներն ավելի շուտ հեշտ եկամտի աղբյուր են և հենց այս աղբյուրի արգելքն է վրդովեցրել գյուղացիներին: Սակայն այստեղ միայն, այսպես ասած, ուժային մեթոդներով ու արգելքներով բավական դժվար է հասնել ռեալ արդյունքների, քանի որ խնդիրը նաև մտածելակերպի մեջ է, իսկ դա փոխելու համար անտառի կողքին ապրող գյուղացին պետք է գիտակցի, որ պարզապես չի կարելի անտառն օգտագործել որպես վաճառքի հումք, ինչքան էլ որ սոցիալական պայմանները ստիպեն: Ի վերջո մենք վաղուց արդեն 90–ականներում չենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան