Առանձնատուն և փոխառություններ. «Փաստ»
Տնտեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսին ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ նշանակված Դավիթ Գյուրջինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Գյուրջինյանը հայտարարագրել է առանձնատուն և փոխառություններ, որոնք նրա՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 7 հազար եվրո ու 4 հազար 500 ամերիկյան դոլար: Դրամական միջոցներ չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է եկամուտներ, որոնք կազմել են 1 միլիոն 591 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարն է:
Դավիթ Գյուրջինյանը լեզվաբան է, հայերենագետ, 2011–2013 թվականներին համատեղությամբ եղել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության հրատարակչական բաժնի տնօրենը։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում