«Գիտեմ՝ ամեն մարդ իր խնդիրներն ունի, և ես միակը չեմ, բայց այլ հույս չունենալով դիմում եմ ձեզ»
Հասարակություն«Գիտեմ՝ ամեն մարդ իր խնդիրներն ունի, և ես միակը չեմ, բայց այլ հույս չունենալով դիմում եմ ձեզ». 2 երեխաների մայր Թերմինեն կրծքի չարորակ ուռուցք ունի…

«Ես Թեմինե Ղուկասյանն եմ,ծնվել եմ 14.12.1981 թ. Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում: Ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա:Տղաս 10 տարեկան է, աղջիկս 6:

8 ամիս առաջ իմ մոտ հայտնաբերվել է կրծքի չարորակ ուռուցք երրորդ ստադիայի: Բուժումս անցնում է Ռ.Դ. Մոսկվա քաղաքի Ռենտգենառադիոլոգիայում և քանի որ ես Հայաստանի քաղաքացի եմ,վճարովի է:

Բուժման մեծ փուլը անցել եմ:Ցավոք սրտի բուժումս դեռ չի ավարտվել և հետագա բուժման համար հարկավոր է 185 000 ռուբլի:

Ես գիտեմ որ ամեն մարդ իր խնդիրներն ունի և ես միակը չեմ, բայց այլ հույս չունենալով դիմում եմ ձեզ: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է փրկել ինձ:

Կանխավ շնորհակալ եմ բոլորիցդ: Աստված պահապան լինի ձեզ»:


