Պատանի ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
ՍպորտԾանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Իտալական Միլան քաղաքում ընթացքող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 313 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նույն քաշում Գևորգ Ղահրամանյանը երկամարտի 273 կգ արդյունքով 6-րդ է:
Աղջիկների պայքարում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 162 կգ արդյունքով ոսկե եմդալակիր է դարձել: