Հաջորդ շաբաթ արդեն կունենանք ընտրական օրենսգրքի հայեցակարգը. Իոաննիսյան
ՀասարակությունՎարչապետին կից ընտրական բարեփոխումների հարցով հանձնաժողովի աշխատանքները բավական արդյունավետ կերպով առաջ են գնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով, իրեն արդեն ընտրական օրենսգրքի հայեցակարգի վերջնականացման փուլում են. ««Ես հուսով եմ, որ մինչեւ այս ամսվա վերջ, կամ հաջորդ շաբաթ, կունենանք հայեցակարգ, որի հիման վրա կգրենք նախագիծ:
Մենք առաջ ենք գնում, այն պարտավորությունը, որ կառավարությունն ու վարչապետը խոստացել են իշխանությունը վերցնելու ժամանակ, այն է՝ լավ ընտրական օրենսգիրք, մենք այդ խոստումը իրականացման ուղղությամբ առաջ ենք շարժվում»,-ընդգծեց Իոաննիսյանը:
Հարցին, թե ինչպես է լուծվելու ԱԺ աշխատանքային խմբի հետ միասնական նախագիծ ներկայացնելու հարցը, նա պատասխանեց, որ իրենց խնդիրը կառավարության ծրագրում ամրագրված խոստումը կյանքի կոչելն է, եւ իրենք նախագիծ կներկայացնեն վարչապետին, իսկ թե դրանից հետո ինչ կլինի Ազգային ժողովում, դա արդեն քաղաքական հարց է:
«Բավական շատ դրույթներ արդեն քննարկել ենք եւ գիտենք, թե ինչ է պետք փոխել»,-ասաց նա: