Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Օհանավանում և Երևանում հայտնաբերված օձերին
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 26-ին, ժամը 15:59-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի 3-րդ փողոց 2-րդ փակուղու տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 26-ին, ժամը 15:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկին կից խանութում նկատվում է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: