Արման Փաշիկյանը 3-րդն է հունական միջազգային մրցաշարում
ՍպորտԳրոսմայստեր Արման Փաշինյանը ավարտեց ելույթները հունական Պալեհորա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ գրոսմայստերը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 7,5 միավորով առաջին հորիզոնականը գրավեց Հունաստանի ներկայացուցիչ Հրիստոս Բանիկասը:
Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Կուրսովանը, ով միայն 46-րդն էր:
Միջազգաին մրցաշարին մասնակցում էին 150 շախմատիստներ: