Բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել այլ տնօրենի հետ և պահանջում է չեղյալ հայտարարել Արա Մինասյանի ազատման հրամանը
ՀասարակությունPast.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բողոքի ակցիա է տեղի ունենում: Աշխատակիցները հրաժարվում են աշխատել Արա Մինասյանին աշխատանքից ազատելուց հետո: Նրանք պնդում են, որ առանց իրենց երկարամյա տնօրենին աշխատանքում վերականգնելու իրենք չեն դադարեցնի իրենց բողոքի ակցիան: Նրանք կտրականապես հրաժարվում են աշխատել որևէ այլ տնօրենի հետ, ով էլ նա լինի: Նրանք նաև զայրացած են առողջապահության նախարարի վերաբերմունքից մի մարդու հանդեպ, ով հսկայական գործ է արել կենտրոնի համար, փաստացի ոտքի կանգնեցրել այն:
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքից ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի առողջապահության նախարարցԱրսեն Թորոսյանը կատարել է հետևյալ գրառումը:
Շարունակությունը՝ այստեղ: