ԱՄՆ դոլարը փոքր-ինչ թանկացել է
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' նոյեմբերի 11-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.35 դրամով և կազմել 415.3 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.88 դրամով և կազմել 515.14 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.29 դրամով' կազմելով 8.93 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.69 դրամով և կազմել 658.33 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 11-ին կազմել է 15 հազար 515.26 դրամ, արծաթի գինը՝ 209.23 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 142.81 դրամ։