Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»


Ստորերկրյա ջրերի նվազման արդյունքում Արմավիրի հինգ համայնքներում ոռոգումը խիստ վտանգված է

Հասարակություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի նվազումը հանգեցրել է ոռոգման լուրջ  խնդիրների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջրային կոմիտեի նախագահ  Ինեսսա Գաբայանը Արմավիրի մարզ այցի ընթացքում լրագրողներին ասաց, որ Արմավիրի տարածաշրջանի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն և Վարդանաշեն համայնքների շուրջ 1500 հա հողատարածքների ոռոգումը խիստ վտանգված է և հրատապ խնդիր է՝ հորատել 12 և վերականգնել ևս 12 խորքային հորեր:

«Հինգ համայնքներում առկա խնդիրները լուծելու համար արդեն իսկ արվել է առաջին քայլը՝ դիմել ենք Կառավարությանը 12 խորքային հորերի վերականգման և 12 նոր խորքային հորերի կառուցման համար: Այս կերպ կլուծվի հարակից 5 համայնքների 1500 հա հողատարածության ոռոգման հարցը»,- ասաց Գաբայանը:  Իսկ հեռակա խնդիրներից Ջրային կոմիտեի նախագահն առանձնացրեց Սևջուր գետի մակարդակի բարձրացումը և բնական տեսքին վերադարձնելը, որպեսզի գետի օգտագործումը շարունակվի ՝ ոռոգման նպատակով:

12 նոր խորքային հորերի ստեղծման և 12 հորերի վերականգման համար նախագծային փաստաթղթերն առկա են, հայտարարվել է մրցույթ, շահող կազմակերպությունները հայտնի են, պահանջվող 665.8 մլն.դրամ միջոցների բացակայության պատճառով աշխատանքներն առայժմ չեն իրականացվում:

Գյուղացիներն ահազանգում են՝ տարիներ շարունակ մրգեր և բանջարեղեն աճեցնելու համար ոռոգումը իրականացնում են կոյուղաջրերով: Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանն ասաց, որ 1998 թվականին համայնքում տարածված խոլերա հիվանդությունը, շատ հավանական է, որ այսօր նորից տարածվի:

 «Արմավիրի մարզի ամբողջ կոյուղին լցվում է Սևջուր, անցնում է պոմպակայան և այնտեղից մղվում է դեպի դաշտերը: Դա անթույլատրելի է: Ամեն վայրկյան կարող է խոլերա սկսվել»,- ասաց համայնքապետը: Նա խոստովանեց նաև, որ շուկայում գյուղացիները չեն ասում, որ արտադրանքը Զարթոնքից է, քանի որ իրենց ունեցած մի քանի հեկտար տարածքում հողագործությունը և դրանից ստացված բերքը իրենց ապրուստի միակ միջոցն է:

Ջրային կոմիտեի  Ջրօգտագործող ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը պատմում է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը դեռևս 1984 թվականից օգտագործվել են 34.7 խմ/վրկ ելքով: Այդ ժամանակ գործող իրավասու պետական  մարմնի՝ Պաշարների պահպանման հանձնաժողովի կողմից 34.7 խմ/վրկ-ը սահմանվել է որպես օգտագործման թույլատրելի միջին տարեկան ջրաքանակ, որի արդյունքում պահպանվում էր ջրային ռեսուրսների հաշվեկշիռը: Սակայն վերջին 15 տարիների ընթացքում հարթավայրում հորատանցքերով ջրառը կազմել է շուրջ 55 խմ/վրկ, որը թույլատրելի միջին ջրաքանակը գերազանցել է մոտ 21 խմ/վրկ-ով:

«Վերջին 2-3 տարիներին Սևջուր գետը ընդհանրապես գոյություն չունի: Նախկինում Արևշատի և Ռանչպարի պոմպակայանների միջոցով Սևջուր գետի ջրերը Ստորին-Հրազդանի ջրանցք է մղվել տարեկան 90.մլն.խ.մ: Այդ ժամանակ ոռոգման համար Սևանա լճից օգտագործվել է ընդամենը 8 մլն.խ.մ. ջուր: Այսօր այդ նույն համակարգի համար Սևանից օգտագործվում է 80 մլն.խ.մ. ջուր: Այսինքն ստեղծվել է ամբողջապես հակառակ պատկերը»- ասաց Կարեն Դադոյանը:

Ձկնաբուծական տնտեսությունների թույլատրելի ջրառը չպետք է գերազանցեր 12 խմ/վրկ, այնինչ ջրառը սահմանվածից 23 խմ./վրկ-ով ավելին է: Վերջին 15 տարիների ընթացքում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման արդյունքում Սևջուր գետի հոսքը ներկայումս կազմում է առավելագույնը 0.5խ.մ/վրկ, այն դեպքում երբ 1991-1992 թթ. այն կազմել է 20-22 խ.մ/վրկ և մինչև 2004թ. 8-10 խ.մ/վրկ:

«Եթե մեզ մոտ Սևջուրը լիներ մենք երբեք Սևանին չէինք դիմի և հավելյալ ջուր չէինք ուզի: Եթե ձկնաբուծական տնտեսությունները նույն տեմպով շարունակեն ջրի օգտագործումը և Սևջուրի հարցը այդպես էլ չլուծվի, ապա մենք եղածն էլ կկորցնենք»,- ասաց Դադոյանը: 

Միլենա Մկրտչյան

Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան