Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
ՍպորտՄիլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում կրկին մեծ հաջողության հասան Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, 17-ամյա Լիանա Գյուջյանը, փայլուն հանդես եկավ մինչեւ 69 կգ քաշային կարգում եւ առանց լուրջ խնդիրների նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Նա պոկում վարժությունում բարձրացրեց 86 կգ, իսկ հրում վարժությունում՝ 107 կգ: Երկամարտի 193 կգ արդյունքով Լիանա Գյուջյանը վստահ գրավեց 1-ին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի: