Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ» Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ» «Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութ Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»

Վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ. ի՞նչ է կարևորել Նիկոլ Փաշինյանը

Հուլիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին տարբեր շրջանակներում որոշակի շահարկումների առիթ դարձավ։

Բանն այն է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ վարչապետը, ելնելով նոր կարգավիճակից, լիազորված է մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի աշխատանքներին, այսինքն՝ անդամ երկրների ղեկավարների ձևաչափում։ Հիշեցնենք, որ դեռևս մայիսին Սոչիում Ն. Փաշինյանը մասնակցել է նման հանդիպման։ Ուստի վարչապետի մասնակցությունը նաև միջկառավարական խորհրդի նիստին որոշակի հարցեր էր առաջացրել։ Ինչպես պարզաբանել էր ինքը՝ վարչապետը, իր մասնակցությունը պայմանավորված է իրավական դաշտում առկա որոշակի անհամապատասխանությամբ։ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 14-րդ հոդվածում նշվում է. «Միջկառավարական խորհուրդն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից բաղկացած Միության մարմին է»։ Այսպիսով, քանի դեռ Պայմանագրում առանձին արձանագրության տեսքով տեղ չեն գտել համապատասխան փոփոխություններ, Խորհրդի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից շատ կարևոր էր ՀՀ վարչապետի մասնակցությունը նիստին։ Պետք է ընդգծել, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերին, ուստի այդ թվում նաև վերը նշված անհամապատասխանությունները, հավանաբար, կրում են ժամանակավոր բնույթ և մոտ ապագայում կստանան համապատասխան կարգավորումներ։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետն իր ելույթում անդրադարձել է նիստի օրակարգային որոշ հարցերի, որոնց թվում էին նաև ԵԱՏՄ թվային օրակարգը, մաքսային համագործակցության, գազի ընդհանուր շուկայի ձևավորման, արդյունաբերական համագործակցության, ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման, գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման և այլ հարցեր։

Կարևոր է, որ Ն. Փաշինյանն ընդգծեց թվային ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողություններն ու ապագայի տեսլականն, ինչպես նաև ԵԱՏՄ թվային օրակարգին աջակցության հարցում փորձի փոխանակման կարևորությունը, որում Հայաստանը կարող է ապահովել իր դրական ներդրումը։

Մեկ այլ կարևոր հարց էր գազի ընդհանուր շուկայի ստեղծման արդյունքում ոլորտում դրական տեղաշարժ արձանագրելու անհրաժեշտությունը՝ հատկապես, հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը գազամատակարարման ոլորտում, ինչպես նաև գնագոյացման վերաբերյալ վերջին շրջանում տեղ գտած քննարկումների զգայունությունը։

Բազմակողմ համագործակցության այս և այլ հարցերում պետք է հաշվի առնել ԵԱՏՄ անդամ պետությունների առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց համար հավասար հնարավորությունների պահպանումը։ Հայաստանի պարագայում էական նշանակություն ունեն ինչպես երկրի իրավաքաղաքական առանձնահատկությունները, այնպես էլ էքսկլավային դիրքը ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ, ինչի հաղթահարումը Հայաստանի համար կարևորագույն խնդիր է։

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից մեկ այլ կարևոր հարց է կառույցի ընձեռած հնարավորությունների լիարժեք բացահայտումն ու օգտագործումը, ինչպես նաև այլ տնտեսական գոտիների հետ համագործակցության ապահովումը, որում Հայաստանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ։

Վարչապետի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում բավական կարևոր էր նաև հանդիպումը մի քանի տասնյակ հայ գործարարների հետ։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական զարգացման հարցում նոր ներդրումներ ներգրավելու կարևորությունը՝ Ն. Փաշինյանն ընդգծեց երկրում կատարվող այն գործընթացները, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանում տնտեսական գործունեություն վրա։ Մասնավորապես կարևոր շեշտադրում էր այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ կերպ ուղղված չէ բիզնեսին, ընդհակառակը, այն ստեղծում է ավելի ապահով և անվտանգ ներդրումային, ինչպես նաև առավել հասանելի բիզնես միջավայր։

Ամփոփելով՝ նշենք, որ պարբերական հանդիպումները ԵԱՏՄ գործընկերների հետ կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել և վերհանել հարաբերություններում առկա խոչընդոտներն ու լուծել խնդիրները, ինչպես նաև առավել արդյունավետ դարձնել Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը Բելառուսում։

 

Ֆուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ)Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղԱմերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներինՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթովԱյն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետՀեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄՆիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5%«Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն Մնացականյան