Գերմանիայի ոստիկանությունը որոնում է գրեթե 300 հազար մարդու
ՀասարակությունԳերմանիայում գրեթե 300 հազար մարդիկ որոնվողների ցանկում են: Նրանց թվում ավելի քան 126 հազարն արտասահմանցիներ են, որոնք պետք է երկիրը լքեն: Ըստ որում՝ որոնվողներից մի մասն արդեն կարողացել է Գերմանիայից մեկնել՝ այդ մասին գերմանական գերատեսչություններին չիրազեկելով, կարծում են Գերմանիայի ՆԳՆ-ում, հայտնում է Welt am Sonntag պարբերականը:
Պարբերականը նշում է, որ երկրում գրանցված է քաղաքականապես մոտիվացված հանցագործությունների թվի աճ: Նման հոդվածներով որոնվող մարդկանց թիվը 2017 թվականի համեմատությամբ ավելի քան եռակի աճել է՝ հասնելով մինչեւ 4411-ի: Այս հոդվածներով որոնվում են հիմնականում իսլամականները: Կալանավորման ավելի քան 3100 օրդերները առնչվում են հանցագործություններին, որոնք դասվում են «կրոնական գաղափարախոսություն» կարգին վերաբերող հանցագործություններին: