ICC. «Արսենալը» հաղթեց «Չելսիին» 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ
Սպորտ«International Champions Cup» ընկերական մրցաշարում Լոնդոնի «Արսենալը» մրցեց «Չելսիի» հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ռուդիգերը: 15-րդ րոպեին Ալվարո Մորատան չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը:
«Զինագործներից» պատասխան գնդակը խփեց Ալեքսանդր Լակազետը` մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին:
Խաղի ելքը վճռվեց 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ, որտեղ ավելի դիպուկ էին «Արսենալի» ֆուտբոլիստները: «Չելսիից» միակ վրիպումը թույլ տվեց Լոֆտուս-Չիկը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը: 72-րդ րոպեին մեր ընտրանու խաղացողին փոխարինեց Նելսոնը:
Նշենք, որ այս մրցաշարում «Արսենալը» հաղթել էր ՊՍԺ-ին (5:1), ինչպես նաև 11 մետրանոցներով զիջել էր «Աթլետիկոյին»:
Իր հերթին, «Չելսին» 11 մետրանոցներով հաղթել էր «Ինտերին»: Օգոստոսի 7-ին Սարիի թիմը կմրցի «Լիոնի» հետ: