45 հազար դոլար գումար պաշտոնը ստանձնելու պահին. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Մալխասյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 27–ի դրությամբ ունեցել է 26 հազար ամերիկյան դոլար, 6 հազար եվրո և 6 միլիոն դրամ դրամական միջոցներ:
Եկամուտները կազմել են 2 միլիոն 63 հազար դրամ, որից 1 միլիոն 341 հազար դրամն ու 91 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 630 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճար: Որպես եկամուտներ է հայտարարագրել ևս 775 եվրո միանվագ վճարներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում