Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը վերադառնում է պրոֆեսիոնալ ռինգ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Կենտիկյանը: « Այս տարի կրկին մենամարտելու ցանկություն ունեմ: Ուրախ եմ կրկին ռինգ վերադառնալ մեկ տարվա դադարից հետո: Այս դադարի ընթացքում այլ նախագծերի մասնակցեցի: Ինձ պարզապես հանգստի շրջան էր հարկավոր՝ հեռու մարզումներից»,-ասաց գերմանաբնակ բռնցքամարտիկը:
Կենտիկյանի խոսքով՝ բռնցքամարտը, հատկապես կանանց բռնցքամարտը իր մեծ հետաքրքրությունը կորցրել է և հիմա պրոֆեսիոնալ մենամարտերը դարձել են շոու: Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Սյուզի Կենտիկյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում է 2005 թվականից, WBA, WBO և WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է գերթեթև քաշային կարգում։