Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը
ՀասարակությունԴերասանուհի Ելենա Ստեպանեկոն դիմել Է դատարան՝ ամուսնու՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի հետ համատեղ վաստակած ունեցվածքը բաժանելու հայցով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում: «Ամուսինների միջեւ համատեղ վաստակած ունեցվածքի բաժաման հայցը գրանցվել Է հուլիսի 4-ին»,- ասված Է գործի քարտում: Դրանում նշված Է, որ հայցը հարուցել Է Ստեպանենկոն: