«Վիսել Կոբեն» «փոխարինող» է գտել Ինյեստային (ֆոտո)
Սպորտ«Վիսել Կոբեն» օգոստոսի 5-ին ֆուտբոլի Ճապոնիայի առաջնության արտագնա հանդիպում է անցկացնելու «Տոկիոյի» հետ: Հանդիպման բոլոր տեմսերը վաճառվել են նախապես: Տոկիոյի՝ 50 հազարանոց ստադիոնում առաջին անգամ անշլագ է սպասվում:
Միակ խնդիրն այն է, որ «Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի մասնակցելու այդ հանդիպմանը: Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մեկնել է հայրենիք, որպեսզի Ճապոնիա վերադառնա ընտանիքի հետ:
«Վիսել Կոբեն» ստեղծված իրավիճակը «շտկել» է օրիգինալ կերպով: Նրանք գտել են Ինյեստայի ճապոնացի նմանակին՝ Յամա Նոդային: Այդ հանդիպման ժամանակ նա կլինի ստադիոնում եւ կփորձի բարձրացնել երկրպագուների տրամադրությունը: