Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան


Պետնախարար Մարտիրոսյանը Շահումյանի շրջանում ծանոթացել է իրականցվող մի շարք ծրագրերի ընթացքին

Հասարակություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շահումյանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ պետական նախարարը նախ ծանոթացել է Չարեկտար համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցական շենքի և խմելու ջրի ապահովման համար ջրատարի աշխատանքներին: Պետնախարարը կարևորել է երկու ծրագրերի առաջնահերթությունը և հանձնարարել պատասխանատուներին ավելի հետևողական լինել աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և որակով ավարտելու համար:

Այնուհետև պետնախարար Մարտիրոսյանը այցելել է Լև գետի վրա կառուցված, «Արցախ ՀԷԿ» ընկերությանը պատկանող «Լև-1» ՀԷԿ, որի շահագործումը նախատեսվում է այս տարվա աշնանը: Պետնախարարը ծանոթացել է եվրոպական առաջատար տեխնոլոգիաներով զինված ՀԷԿ-ի հզորությանը՝ ընդգծելով վերականգնվող էներգիայի կարևորությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:

Հագեցած օրակարգի հաջորդ կանգառը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող «Խարխափուտ» հսկիչ կետն էր, որտեղով իրականացվող ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին գերակշռող ծավալ է ապահովում: Գ. Մարտիրոսյանը նախ ծանոթացել է մատուցվող ծառայությունների որակին, պատասխանատուներից հետաքրքրվել առկա խնդիրներով, ապա շրջայց կատարել տարածքում:

Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թե՛ մատուցվող ծառայությունները և թե՛ առաջիկայում հսկիչ կետի համար նախատեսվող ենթակառուցվածքները համապատասխանեն արդի չափանիշներին և անհարկի խնդիրներ չառաջացնեն ինչպես տնտեսվարողների, այնպես էլ ուղևորների համար: Հատկապես զբոսաշրջիկներն ու Արցախ առաջին անգամ այցելող մեր հայրենակիցներն, ըստ պետնախարարի, առաջին տպավորությունը ստանում են հսկիչ կետում, և շատ կարևոր է, որ այն միայն դրական լինի: Տեղում մի շարք հանձնարարականներ տալուց հետո հետո պետնախարարն ուևորվել է Քարվաճառ քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող ռազմավարական նշանակության նոր ճանապարհատվածի բարեկարգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս նոր մայրուղու շուտափույթ  շահագործմանը և հավաստիացրել, որ որևէ խոչընդոտ չի լինելու ծրագրի իրականացման համար:

Քարվաճառ քաղաքում պետական նախարարն այցելել է «Արի» ծրագրով նախատեսվող բնակելի թաղամասի համար հատկացված տարածք, վարչակազմի ղեկավարի հետ տեղում քննարկել հայրենադարձության ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք հարցեր, այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և պետական մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման, ապա և Քարվաճառ քաղաքը նոր ճանապարհով այդ մայրուղու հետ կապելու ծրագրերը կառավարությունը դիտարկում է շրջանի զարգացման համատեքստում: «Այդ առումով արդեն տեսանելի են առաջին արդյունքները, քանի որ հանրապետության այս հատվածով շարժը անհամեմատ մեծացել է: Համոզված եմ՝ նոր աշխատատեղերի բացման առումով կարևոր դերակատարություն են ունենալու շրջանում կառուցվող հիդրոէլեկտրակայանները: Սակայն այսքանով պետական աջակցությունը չի սահմանափակվելու, և առաջիկա տարիներին պետական և բարեգործական  ծրագրերի շրջանակում նախատեսվում է ավարտին հասցնել շրջանի համայնքների խմելու և, դրան զուգահեռ՝ ոռոգման ջրի խնդիրը: Հայրենադարձության ծրագրի շրջանակում ընդլանելու ենք բնակարանաշինության և շինանյութերի տրամադրման ծավալները: Ուշադրության կենտրոնում են պահվելու նաև ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները»,- ասել է պետնախարարը:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարները բարձրացրել են համայնքային նշանակության մի շարք այլ խնդիրներ, որոնց պետնախարարը խոստացել է անպայման անդրադառնալ: Գ. Մարտիրոսյանը հավաստիացրել է նաև, որ ներդրվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի շարունակական բարելավման և կյանքի որակի բարձարցման ուղղությամբ:

 

Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան