Նոր Նորք վարչական շրջանում օգոստոսի 7-ին իրականացվելու է վթարային ջրանջատում
ՀասարակությունՎթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 7 -ին՝ ժամը 11.00-16.00 կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 5-րդ զանգվածի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Վեոլիա Ջուր ընկերությունից: