Իրանում տեղի կունենա «Ընտանիքի դերն ու կարևորությունը Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության մեջ» թեմայով միջազգային համաժողով
ՀասարակությունԻրանի Իսլամական Հանրապետությունում նոյեմբերի 4-5-ը տեղի կունենա Ընտանիքի դերն ու կարևորությունը Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության մեջ թեմայով մեդիա և ինֆորմացիոն գրագիտության երկրորդ միջազգային համաժողովը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից:
Կոնֆերանսի անցկացման օրերի ընթացքում պետական և ոչ պետական կազմակերպությունների և կենտրոնների մասնակցությամբ տեղի կունենան մի շարք գիտակրթական և ճանաչողական ծրագրեր: