Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ» Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»

Բնապահպանական երկու ուղղություններով գործարկված է ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ և պետք է այն կանգնեցնել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:  

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ երկրում անտառհատումներն երկար տարիներ շարունակում են մնալ մեծ ծավալների և մարդկանց մեծ խումբ մասնագիտացել է այդ ուղղությամբ: 

«Իհարկե, հասկանալի է, որ այստեղ սոցիալական որոշակի խնդիրներ են լուծվում և, ցավոք, երկար ժամանակ զբաղվածության այլընտրանք անտառով հարուստ տարածքների բնակիչների համար չի դիտարկվել, երբեմն նույնիսկ չի եղել: Կարծում եմ՝  ժամանակի հետ իրավիճակը բացասական փոփոխություն է կրել այն առումով, որ շատ դեպքերում բախվում ենք իրավիճակի, երբ ուղղակի մարդկանց մտքի վեկտորն այլ ուղղություն չի ունենում, քանի որ կա անտառ, կարելի է անտառը հատել, վաճառել, դրանով եկամուտ ստանալ, շատ թե քիչ՝ էական չէ, իսկ թե ռազմավարական ի՞նչ հետևանքներ է ունենում այդ գործընթացը, երբեմն նույնիսկ չի դիտարկվում ու չի քննարկվում: Մենք վերջին շրջանում այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել և ձևակերպել երկու այսպիսի խնդիր. առաջինը՝ իրագործել այնպիսի քաղաքականություն, որը մեր անտառային տնտեսության բնականոն զարգացման համար կլինի նպաստավոր, երկրորդը՝ անտառաշատ տարածքների բնակիչներին առաջարկել այլընտրանքներ, որպեսզի աջակցենք լուծել աշխատանք՝ եկամուտ ունենալու հարցում: Մանավանդ, որ անտառաշատ մարզերում այսօր նաև զբոսաշրջության զարգացում է նկատվում և կարծես կարող ենք ասել, որ կան որոշակի հեռանկարներ: Պետք է մեր հայրենակիցներին հրավիրենք քննարկման, որովհետև ամեն անգամ կյանքով լեցուն ծառը կտրելիս մեծ վնաս ենք հասցնում մեզ, մեր միջավայրին, մեր երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ շրջանների բնակիչների բարեկեցիկ ապագային: Իհարկե, պարզ է, որ սա հեշտ և պարզ լուծումներ չունեցող խնդիր է, բայց մեր քաղաքական արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հետևողական պետք է զբաղվենք այս խնդրի լուծմամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասախանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են անտառային ֆոնդի ներկա վիճակի մասին և անտառների կառավարման կատարելագործման ուղղությամբ ներկայացրել տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, նշվել է, որ դիտարկվում է անտառներում 24-ժամյա հսկողություն իրականացնելու հնարավորություն, քանի որ ապօրինի անտառհատումների հետևանքով յուրաքանչյուր տարի պետությանը պատճառվում են մեծ ծավալների վնասներ: Միայն 2017-2018 թվականների ընթացքում ապօրինի հատվել է 28 հազար ծառ և պատճառվել 2 մլրդ 200 մլն դրամի վնաս: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է պատկան մարմինների համակարգված, փոխկապակցված և արդյունավետ գործունեությունը, զուգահեռ նաև մարզերում սոցիալտնտեսական միջոցառումների իրականացումը: Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել են անտառամերձ համայնքներում իրականացվելիք դրամաշնորհային տարբեր ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների հիմնման, քաղաքացիներին եկամտային աղբյուրներով ապահովելու, էկոտուրիզմի զարգացման և այլ ուղղություններով: Նշվել է նաև, որ այժմ քննարկվում է ապօրինի անտառհատումների պատասխանատվության խստացման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հարցը:

Վարչապետը խնդիրների լուծման առումով կարևորել է քաղաքական կամքի դրսևորումը և հավելել. «Ամեն անգամ, երբ թեմաները հասել են կոնկրետ խնդիրների, իրականությունը բախվել է նրան, որ առաջիկայում ընտրություններ են, այսինչ գյուղում նա է առաջադրված, մյուսում՝ նա, եթե ոչ պոպուլյար քայլերի գնանք՝ ի՞նչ կլինի և այլն,  և այլն: Կարծում եմ, հիմա այդ առումով էլ իրավիճակը փոխվել է, որովհետև ինչպես դասականն է ասել՝ պետք է մտածենք ոչ թե հաջորդ ընտրությունների մասին, այլ հաջորդ սերունդների: Եկել է ժամանակը և մենք այս բոլոր հարցերին պետք է լուրջ և արմատական լուծումներ տանք, որովհետև մեր երկրի բնապահպանական վիճակը վատ է: Մենք արդեն երկար ժամանակ սա արձանագրում ենք և ոչինչ տեղից չի շարժվում: Իհարկե, պետք է կարողանանք մեր հայրենակիցների հետ երկխոսություն սկսել: Այստեղ խնդիրը միայն վարչական որոշումները չեն, խնդիրը նաև ընդհանուր բովանդակություն ստեղծելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար: Լինելով Տավուշի մարզից՝ գիտեմ, որ այդ գիտակցումն արդեն կա, քանի որ մարդիկ տեսնում են, որ «ամենաանհեռանկարային» գյուղը հանրապետության մասշտաբով դառնում է զբոսաշրջային կենտրոն, հասկանում են, որ հին մտածողության այդ կերպն արդեն տեղ չունի: Այս առումով, քաղաքական կամքը կա, որը պետք է իրագործել: Պետք է հասկանանք, որ այստեղ նահանջելու տեղ չունենք և այս խնդիրը հստակ լուծենք: Մեր կառավարության առաքելությունն իրական փոփոխություններ բերելն է, ոչ թե փոփոխությունների իմիտացիա անելը, և մենք պետք է այդ ճանապարհին մեր ժողովրդի հետ ակտիվ երկխոսություն սկսենք ու այս օրակարգն առաջ մղենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով անտառների վերահսկողության ուղղությամբ գործառույթների  կենտրոնացումը մեկ մարմնում:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներից պահանջել է բացառել առողջ ծառերի հատումն արդյունաբերական նպատակներով, լուրջ վերահսկողություն իրականացնել նաև Ճանապարհներին, սղոցարաններում հումքի ստացման օրինականությունը պահել խիստ վերահսկողության ներքո, հստակեցնել Երևանում վաճառվող և կահույքագործությամբ զբաղվող ընկերությունների կողմից օգտագործվող փայտանյութի ծագումը: «Այսինքն,  այստեղ պետք է ունենանք ներմուծված փայտ, որովհետև Հայաստանում արդյունաբերական ծառահատում չի իրականացվում: Եթե փայտը ներմուծված չէ, ուրեմն ունենք խնդիր և պետք է այն լուծենք»,- ընդգծել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ստեղծել մասնագիտական խումբ, որը կքննարկի էներգետիկ այլընտրանքային աղբյուրների հետ կապված, այդ թվում՝  պելետի արտադրության ծրագիրը, գնահատելու դրա տնտեսական էֆեկտիվությունն ու հեռանկարայնությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև որսագողության խնդրին: «Պետք է արձանագրենք, որ նույն տրամաբանությունը գործում է  նաև ապօրինի որսի պարագայում: Այստեղ նույնպես պետք է լրջորեն զբաղվենք, որովհետև մեր բնությունը, կենդանական աշխարհը լուրջ սպառնալիքի տակ է: Այստեղ էլ մեխանիզմները նույնն են, «թաքուն որս» չի լինում, որսը հիմնականում օգտագործում են կոմերցիոն նպատակներով և պետք է բացառել որևէ տարբերակով որսագողությունը մեր անտառներում: Բնապահպանական այս երկու ուղղություններով էլ ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ է գործարկված և պետք է այն ուղղակի կանգնեցնել, ինչը մեր պարտավորությունն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ամփոփելով՝ գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում իրականացնել մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե կայացված որոշումների արդյունքում ինչ է փոխվել: «Պետք է հստակ և վստահ քայլերով գնանք առաջ: Կարևոր է նաև հանրության հետ երկխոսություն ունենալ, բացատրել, թե ինչի համար ենք այս ամենն անում, որովհետև պարզ է, որ այն, ինչ քննարկում ենք, առնչվում է շահերի հետ: Նրանց հետ, որոնք ունեն «մաֆիոզ շահեր», պետք է լինել չոր, կտրուկ, առանց կոմպրոմիսի, իսկ սոցիալական բնույթի շահերի վերաբերյալ պետք է մարդկանց հետ լուրջ երկխոսություն ունենանք և այս ուղղությամբ կարողանանք ստեղծել համագործակցության մթնոլորտ, որպեսզի ունենանք արդյունքներ»,- ասել է վարչապետը:   

 

Կասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա ՅոլյանԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա ԿոստանյանՆիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտերԱդրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանՈվ դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն էԻնչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա ՂահրամանյանՍահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ