Էկվшդորում 500 000 վшրդից բnւրգ են կшռուցել Գինեuի գրքում հшյտնվելու հшմար (տեսանյութ)
TVԷկվադորի հնագիտական Կոչասկի զբոսայգում բուրգը վերածվել է վարդապատ բլուրի: Պեդրո-Մոնկայոյի բնակիչները զարդարել են այն կես միլիոն վարդերով: Նրանք հույս ուեն այդպիսով համաշխարհային ռեկորդ սահմանել՝ գրում է newsyou.info-ն:
Բուրգը զարդարող վարդերը աճեցվել են տեղի 150 ծաղկանոցներում. բոլոր տնկիները ձեռքով են տեղադրվել հողում: Կամավորները մի քանի օր շուրջօրյա աշխատել են: Կառույցը կաթիլային ջրահամակարգ ունի, որը թույլ է տալիս, որ վարդերը չթառամեն: Տարածքը զբաղեցնում է 1100 քառ.մ:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները եղել են տեղում և գրանցել ձեռքբերումը: Մեկ շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա՝ ստացվե՞լ է արդյոք էկվադորցիների ռեկորդը: