Գերմանական «Դյումոնտ» հրատարակչությունը տպագրել է Հայաստանին նվիրված ուղեցույց
ՄշակույթԳերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Գերմանիայի Հայոց թեմի աջակցությամբ գերմանական հայտնի «Դյումոնտ» հրատարակչությունը տպագրել է Հայաստանին նվիրված ուղեցույց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, սա առաջին գերմանալեզու լայնածավալ ուղեցույցն է Հայաստանի մասին:
Ուղեցույցի մեջ ներկայացված են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, տեսարժան վայրերը, տնտեսական ներուժը, հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու ավանդույթները: