Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում


Տեղի է ունեցել «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետությունում» խորագրով ցուցահանդեսի բացումը

Հասարակություն

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետությունում» պատմական լուսանկարների և արխիվային փաստաթղթերի վրա հիմնված բացառիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. առաջին անգամ հանրության ուշադրությանը ներկայացվեց Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում հայերին բազում արհավիրքներից փրկելու «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի» (ԵՄՔԱ) կամավորականներ Ջոն Էլդերի և Ջեյմս Էրոլի գործադրած գերմարդկային ջանքերի պատմությունը՝ հիմնված Էլդերի անձնական օրագրի, նրա մակագրած լուսանկարների և պահպանած բնօրինակ ծառայողական փաստաթղթերի հիման վրա։

Միջոցառման բացման արարողությունը մեկնարկվեց Հայաստանի և ԱՄՆ-ի օրհներգերով, որոնք հնչեցին Անուշ Բարկլեյի կատարմամբ (նվագակցող՝ Հարություն Թագվորյան): 

«Աստծո կամքով և նախախնամությամբ տեղի ունեցած այս ցուցահանդեսը լույս է սփռում ամերիկյան և հայոց պատմության կարևոր փուլի վրա, երբ երկու ամերիկացի ԵՄՔԱ կամավորներ միասին կանգնեցին և դիմակայեցին անարդարությանը՝ փրկելով բազում հայ որբերի կյանքեր»,- բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը  և ԵՄՔԱ-ին նվիրեց ՆԱՄ-ի յուրահատուկ նվեր-պարգևատրումը՝ միության խորհրդանշով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը:

«Այս ցուցահանդեսի գաղափարը եկել է այն ժամանակ, երբ Ջոն Էլդերի թոռն իրենց ձեղնահարկից գտնելով իր պապի արխիվները՝ հանձնել է Ռուբեն Ադալյանին, ով այս ամենը հավաքագրել և ներկայացրել է ձեր ուշադրությանը», - իր խոսքում ընդգծեց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև եվրոպական ԵՄՔԱ գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով:                                                                                                                                     

Ցուցադրությունում ներկայացված էին 95 լուսանկարներ, որոնցից 64-ը Ջոն Էլդերի լուսանկարների հավաքածուից էին, 8-ը ժամանակակից արձանագրություններ ու փաստաթղթեր էին, իսկ 4-ը՝ քարտեզներ: Էլդերի օրագրի թվով 32 մեջբերումները, որոնք վավերացնում են ներկայացված լուսանկարներում երևացող ապացույցները, ինչպես նաև ներածական և բացատրական տեքստը, լույս են սփռում նորանկախ Հայաստանի Հանրապետության կյանքի առաջին տարվա վրա: Ցուցադրությունում ներառված էր լուսանկարների մի ամբողջ շարք, որը պատմում էր Էլդերի` Հայաստանում ապրած տարիների մասին, նշվում են Ամերիկյան մարդասիրական օգնության մի քանի այլ աշխատակիցներ ևս:

Ցուցադրությունում ներկայացվող այլ ամերիկացիներից են Թբիլիսիում ԱՄՆ հյուպատոս Ֆ. Ուիլլոուբի Սմիթը, ով աջակցում էր մարդասիրական օգնության աշխատակիցների գործունեությանը, Ռոբերթ Մըք Դաուելը, ով ռազմաճակատում էր, երբ թուրքական ուժերը ներխուժեցին և ասպատակեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին), դոկտոր Ջոն Մեյնը՝ Այովա նահանգի Գրիննել համալսարանի նախագահը, ով Մերձավոր Արևելքի Ամերիկյան օգնության կոմիտեի կողմից ականատես եղավ Հայաստանում տիրող սարսափելի իրավիճակին, միսիոներ Գրեյս Նեփփը և Ամերիկյան ԵՄՔԱ-ի երկարամյա նախագահ Ջոն Մոթթը, ով իր ընկերոջ՝ նախագահ Վուդրո Վիլսոնի խրախուսմամբ երիտասարդ ամերիկացիներին ուղարկում էր այնտեղ, ուր զինվորների թիկունքում քաղաքացիական աջակցություն ցուցաբերելու կարիք կար:

Ցուցադրությունում տեղ գտած ապացույցները հայտնվել են տարբեր մարմինների համագործակցության շնորհիվ: Էլդերի ընտանիքի ու ԵՄՔԱ-ի աշխատակիցների թույլատրության ու տրամադրած ապացույցների շնորհիվ է, որ այս նվիրյալ հումանիստների պատմությունը չի մոռացվել ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում: Կովկասում հակամարտության գագաթնակետին, երբ մարդասիրական օգնության այլ աշխատողներ նախընտրեցին հեռանալ, Ջոն Էլդերը հրաժարվեց հեռանալ՝ վախենալով, որ օգնության ծրագրերի դադարեցման արդյունքում տասնյակ հազարավոր հայեր սովի կմատնվեն: Նրան է վերագրվում 15,000 հայ որբերին տրամադրված օգնությունը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, Զավեն Սարգսյանը, Հայկ Դեմոյանը և այլ պատվավոր հյուրեր:

Ցուցահանդեսը ներկայացրին Ամերիկայի հայկական համագումարը, Վաշինգտոնում Հայկական ազգային ինստիտուտը (ANI) և «Նարեկացի» արվեստի միությունը. այն բաց կլինի մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ազատ մուտքով:

 

Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. Վարդևանյան