Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ» Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ» «Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութ Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»

«Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետությունում». բացառիկ ցուցահանդես՝ հիմնված իրական փաստերի վրա

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետությունում» պատմական լուսանկարների և արխիվային փաստաթղթերի վրա հիմնված բացառիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: 

Առաջին անգամ հանրության ուշադրությանը ներկայացվեց Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում հայերին բազում արհավիրքներից փրկելու «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի» (ԵՄՔԱ) կամավորականներ Ջոն Էլդերի և Ջեյմս Էրոլի գործադրած գերմարդկային ջանքերի պատմությունը՝ հիմնված Էլդերի անձնական օրագրի, նրա մակագրած լուսանկարների և պահպանած բնօրինակ ծառայողական փաստաթղթերի հիման վրա։

Միջոցառման բացման արարողությունը մեկնարկվեց Հայաստանի և ԱՄՆ-ի օրհներգերով, որոնք հնչեցին Անուշ Բարկլեյի կատարմամբ (նվագակցող՝ Հարություն Թագվորյան): 

- Աստծո կամքով և նախախնամությամբ տեղի ունեցած այս ցուցահանդեսը լույս է սփռում ամերիկյան և հայոց պատմության կարևոր փուլի վրա, երբ երկու ամերիկացի ԵՄՔԱ կամավորներ միասին կանգնեցին և դիմակայեցին անարդարությանը՝ փրկելով բազում հայ որբերի կյանքեր,- բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը  և ԵՄՔԱ-ին նվիրեց ՆԱՄ-ի յուրահատուկ նվեր-պարգևատրումը՝ միության խորհրդանշով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը:

- Այս ցուցահանդեսի գաղափարը եկել է այն ժամանակ, երբ Ջոն Էլդերի թոռն իրենց ձեղնահարկից գտնելով իր պապի արխիվները՝ հանձնել է Ռուբեն Ադալյանին, ով այս ամենը հավաքագրել և ներկայացրել է ձեր ուշադրությանը, - իր խոսքում ընդգծեց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև եվրոպական ԵՄՔԱ գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով:                                                                                                                                             
Ցուցադրությունում ներկայացված էին 95 լուսանկարներ, որոնցից 64-ը Ջոն Էլդերի լուսանկարների հավաքածուից էին, 8-ը ժամանակակից արձանագրություններ ու փաստաթղթեր էին, իսկ 4-ը՝ քարտեզներ: Էլդերի օրագրի թվով 32 մեջբերումները, որոնք վավերացնում են ներկայացված լուսանկարներում երևացող ապացույցները, ինչպես նաև ներածական և բացատրական տեքստը, լույս են սփռում նորանկախ Հայաստանի Հանրապետության կյանքի առաջին տարվա վրա: Ցուցադրությունում ներառված էր լուսանկարների մի ամբողջ շարք, որը պատմում էր Էլդերի` Հայաստանում ապրած տարիների մասին, նշվում են Ամերիկյան մարդասիրական օգնության մի քանի այլ աշխատակիցներ ևս:

Ցուցադրությունում ներկայացվող այլ ամերիկացիներից են Թբիլիսիում ԱՄՆ հյուպատոս Ֆ. Ուիլլոուբի Սմիթը, ով աջակցում էր մարդասիրական օգնության աշխատակիցների գործունեությանը, Ռոբերթ Մըք Դաուելը, ով ռազմաճակատում էր, երբ թուրքական ուժերը ներխուժեցին և ասպատակեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին), դոկտոր Ջոն Մեյնը՝ Այովա նահանգի Գրիննել համալսարանի նախագահը, ով Մերձավոր Արևելքի Ամերիկյան օգնության կոմիտեի կողմից ականատես եղավ Հայաստանում տիրող սարսափելի իրավիճակին, միսիոներ Գրեյս Նեփփը և Ամերիկյան ԵՄՔԱ-ի երկարամյա նախագահ Ջոն Մոթթը, ով իր ընկերոջ՝ նախագահ Վուդրո Վիլսոնի խրախուսմամբ երիտասարդ ամերիկացիներին ուղարկում էր այնտեղ, ուր զինվորների թիկունքում քաղաքացիական աջակցություն ցուցաբերելու կարիք կար:

Ցուցադրությունում տեղ գտած ապացույցները հայտնվել են տարբեր մարմինների համագործակցության շնորհիվ: Էլդերի ընտանիքի ու ԵՄՔԱ-ի աշխատակիցների թույլատրության ու տրամադրած ապացույցների շնորհիվ է, որ այս նվիրյալ հումանիստների պատմությունը չի մոռացվել ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում: Կովկասում հակամարտության գագաթնակետին, երբ մարդասիրական օգնության այլ աշխատողներ նախընտրեցին հեռանալ, Ջոն Էլդերը հրաժարվեց հեռանալ՝ վախենալով, որ օգնության ծրագրերի դադարեցման արդյունքում տասնյակ հազարավոր հայեր սովի կմատնվեն: Նրան է վերագրվում 15,000 հայ որբերին տրամադրված օգնությունը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, Զավեն Սարգսյանը, Հայկ Դեմոյանը և այլ պատվավոր հյուրեր:

Ցուցահանդեսը ներկայացրին Ամերիկայի հայկական համագումարը, Վաշինգտոնում Հայկական ազգային ինստիտուտը (ANI) և «Նարեկացի» արվեստի միությունը. այն բաց կլինի մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ազատ մուտքով:

36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներըՈրքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԱհասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Մերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին