Կանադացի փոփ-կատարող Ջասթին Բիբերը դատարանի վճռով ավելի քան 80 հազար դոլար է վճարել որպես տուգանք և փոխհատուցում բարբարոսության համար և ճշտապահորեն հաճախում է զայրույթի կառավարման դասընթացներին, որոնք պլանավորում է ավարտել 2015 թվականի փետրվարին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով երգչի փաստաբանին:
Ինչպես պնդում է TMZ պորտալը, վկայակոչելով աղբյուրներ, կատարելով դատարանի վճիռը՝ Բիբերը MusiCares հիմնադրամում հինգ օր կատարել է հասարակական աշխատանքներ, հիմնադրամ, որն օգնում է թմրակախվածության դեմ պայքարող երաժիշտներին: Մասնավորապես, նա պատեր է ներկել հիմնադրամի գրասենյակում և վերադասավորել կահույքը:
2014 թվականի հունվարին Բիբերը ձվեր է շպրտել իր հարևանի տան վրա, տուժողը դիմել է ոստիկանություն: Հուլիսին Լոս Անջելեսի օկրուգային դատարանը երգչին դատապարտել է գրեթե 81 հազար դոլարի չափով տուգանքի, ինչպես նաև հինգ օրվա հասարակական աշխատանքների և պարտավորեցրել է անցնել զայրույթի կառավարման 12-շաբաթյա դասընթաց: