Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը Ռիգայի մրցաշարի առաջատարին զիջում են կես միավորով
ՍպորտԼատվիայում շարունակվում է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկրների 260 շախմատիստ, այդ թվում՝ 24 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Կայացած 4 տուրերից հետո աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է Ֆլորիան Կաչզուրը: Մեր շախմատիստները կայացած 4 տուրերում տոնել են 3 հաղթանակ և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով և առաջատարին զիջում են կես միավորով: