Եթե ձեր մեքենայի անիվի մոտ տեսնեք նման պլաստիկե շիշ, ապա զգույշ եղեք. Ահա թե ինչու
TVՀայտնի է, որ մեքենաների առևանգումը ամենատարածված և քիչ բացահայտվող գողություններից է: Այսօր ձեզ կներկայացնենք մեքենայի առևանգումն իրականացնող մի քանի խորամանկություն, որ օգտագործում են առևանգիչները գողության ժամանակ:
Դրանցից մեկը մեքենայի անվի մոտ պլաստիկե շիշ դնելն է: Ինչպե՞ս է դա «աշխատում»: Գողերը պլաստիկե շիշը հարմարեցնում են անիվի մոտ և երբ վարորդը փորձում է մեքենան վարել, տարօրինակ ձայն է լսում. վերջինս դուրս է գալիս, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահել մեքենային: Այս դեպքում օգտագործում են նաև պահածոյի մետաղյա տարաներ:
Հենց այդ պահին գողը հասցնում է նստել մեքենայի ղեկին և փախչել: Գողության մյուս տարբերակներից է նաև մեքենա կանգնեցնելը՝ օգնություն խնդրելու պատրվակով: Այս դեպքում ևս մեկը շեղում է վարորդին, իսկ մյուսը հասցնում է գողանալ մեքենան:
Դե ինչ, ձեր մտքով երբևէ անցե՞լ էր, որ նման միջոցներով կարող են ձեր ձեռքից տանել մեքենան:
Տեսանյութի միջոցով ծանոթացեք այս առումով մնացած տարբեր մանրամասներին և եղեք զգոն: