Ամենամեծ ընտանիքն աշխարհում. 39 կին, 94 երեխա և 33 թոռ, ու սա դեռ ամենը չէ
TVՀնդկական Միզորամ նահանգից Ցիոն Խանն աշխարհում միակ մարդն է, ով ունի աննկարագրելի մեծ ընտանիք: Նա ունի 39 կին, 94 երեխա և 33 թոռ: Նրանք բոլորով ապրում են 100 սենյականոց քառահարկ տան մեջ: Պարոն Խանը այնպիսի աղանդի գլխավորն է, որտեղ տղամարդկանց թույլատրվում է ունենալ այնքան կին, որքան ցանկանում են:
Ընտանիքում համարյա զինվորական կարգուկանոն է: Կանանց մի մասը զբաղվում է մաքրությամբ, մյուս մասը՝ լվացքով, մեկ այլ մասը՝ ճաշի պատրաստություններով: Ընտանիքի մեկ ընթրիքի համար ծախսվում է 220 կգ բրինձ, 30 հատ հավ, 1320 կգ կարտոֆիլ՝ չհաշված բանջարեղենը: