Մշակույթի նախարարը Տավուշում մարզպետի հետ քննարկել է մշակութային կյանքի ակտիվացման վերաբերյալ անելիքները
ՄշակույթՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում է եղել: Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր աշխատանքային այցով նախարարի տեղակալ Վահե Բուդումյանի հետ եղանք Իջևանում, որտեղ տարբեր միջոցառումներով նշվում էր երիտասարդների միջազգային օրը: Այցելեցինք մարզային գրադարան, երկրագիտական թանգարան, եղանք մի շարք մշակութային հաստատություններում, զրուցեցինք ուսուցիչների հետ, մարզպետի հետ քննարկեցինք մշակութային կյանքի ակտիվացման հետ կապված հետագա անելիքները»,-այցի մանրամասները ներկայացրել է նախարարը: