Պատմության մեջ մեծագույն երգչուհին մահամերձ Է
Մշակույթմերիկացի երգչուհի Արետա Ֆրանքլինը մահամերձ Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը Showbiz 411 պորտալի իր սյունակում:
Նրա խոսքով՝ «սոուլի» 76-ամյա «թագուհին» լուրջ հիվանդ Է: Ընտանիքը հավաքվել Է նրա անկողնու մոտ: Արտիստուհու մերձավորները երկրպագուներին խնդրում են աղոթել նրա համար:
2010 թականին Ֆրանքլինի մոտ քաղցկեղ են ախտորոշել: Նրա վերջին ելույթը կայացել Է 2017 թվականի նոյեմբերին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի համար, որը հիմնել Է երգիչ Էլթոն Ջոնը:
Արետա Ֆրանքլինն առաջին կինն Է, որի անունը հայտնվել Է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: 2008 թվականին Rolling Stone հանդեսը նրան ճանաչել Է պատմության մեջ մեծագույն երգչուհին: